Կատարելագործվում է ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Կատարելագործվում է ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:38     28 03 2023    
2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները համազորային հրաձգարանում կատարել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։

Zinvor.info-ն ՊՆ-ին հղումով հայտնում է, որ տանկային անձնակազմերը հաջողությամբ կատարել են՝ տեղանքում բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները տեղից և շարժման մեջ ոչնչացնելու առաջադրանքները։

Զինծառայողների գիտելիքների, հմտությունների բարձրացման և մարտունակության կատարելագործման նպատակով անցկացվող վարժանքները շարունակվում են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս