Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին
15:48     27 03 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին։

Ըստ Zinvor.info-յի՝ նամակում, որի տակ իրենց ստորագրությունն են դրել համայնքի ղեկավարությունը, մտավորականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գրողներ, ասվում է.

«Խորապես մտահոգված լինելով Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացմամբ՝ մենք, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված ադրբեջանական հանրության նախորդ ուղերձներում, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ ուղարկել փաստահավաք առաքելություն՝ վերահսկելու ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակը Հայաստանում։

Մեր կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1989 թվականին, զբաղվում է ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ։

Ադրբեջանցիներն ամբողջությամբ վտարվեցին Հայաստանից, որտեղ նրանք ժամանակին կազմում էին բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Նրանց պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից Հայաստանի տարածքում, ներառյալ մզկիթներն ու գերեզմանոցները, ենթարկվել են զանգվածային ավերածությունների։

Մենք պայքարում ենք Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ճանաչված իրավունքներին և հիմնարար ազատություններին համապատասխան։ Սա, ի թիվս այլ հարցերի, պահանջում է Հայաստանից կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ կապված այնտեղ գտնվող ադրբեջանական մշակութային ժառանգության և գույքի վերականգնման, պաշտպանության և պահպանման հետ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս