Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։
«Մենք զրոյից կառուցում ենք 9 նոր քաղաք, իսկ առաջին փուլում՝ ավելի քան 300 գյուղ ու ավան։ Սա հետկոնֆլիկտային վերակառուցման եզակի և աննախադեպ մոդել է, որն իրականացնում է ազգային կառավարությունը սեփական ֆինանսական միջոցներով։ 2021-2022 թվականներին ադրբեջանական պետությունը մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքների վրա։ Իսկ այս տարի մենք նախատեսում ենք հատկացնել առնվազն 1,7 մլրդ ԱՄՆ դոլար»,- հավելել է պետության ղեկավարը։