Մենք Ֆրանսիային կոչ ենք անում դադարեցնել՝ իր տարածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը - Արևմտյան Ադրբեջանի Համայնքի դիմումը
 Մենք Ֆրանսիային կոչ ենք անում դադարեցնել՝ իր տարածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը -  Արևմտյան Ադրբեջանի Համայնքի դիմումը
12:24     16 03 2023    
«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները չեն կարող վերադառնալ իրենց տներ, այս երկրում շարունակվում են մոնոէթնիկ պետականությունը, էթնիկ զտումները և համակարգված ռասայական խտրականությունը։ Միջազգային հանրությունը մեծ պատասխանատվություն ունի՝ վերացնելու Հայաստանի թվարկված անօրինական գործողությունները, որոնք խախտում են մարդու իրավունքները և սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։ «Մի շարք երկրներ իրենց ազգային գործելակերպով և միջազգային իրավունքին հակասող գործողություններով, իրենց երկակի ստանդարտներով ավելի են դրդում Հայաստանին՝ վարել ռասայական խտրականության քաղաքականություն։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան է։ Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Ֆրանսիայի անհանդուրժողականության քաղաքականությունը խիստ մտահոգիչ է։ Այն փաստը, որ Ֆրանսիան, որտեղ ապրում են էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մեծ թվով ներկայացուցիչներ, չի ճանաչում նրանց իրավունքները, ռեպրեսիվ գործողություններ է կատարում նրանց նկատմամբ, հրաժարվում է միանալ՝ Ազգային փոքրամասնությունների մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիային, խիստ մտահոգիում է մեր համայնքին, որը նույնպես տուժել է զանգվածային օրինախախտումներից։

Ֆրանսիան ակնհայտորեն ձգտում է հասնել մոնոէթնիկ հասարակության։ Այս առումով ակնհայտ են պատճառները, թե ինչու է Ֆրանսիան աջակցում Հայաստանի բոլոր գործողություններին, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Նույն կերպ Ֆրանսիան անտեսում է Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված կոչերը, այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտական առաքելություն ուղարկելու խնդրանքները։ Բացի այդ, Ֆրանսիան փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որի տարածքում հարմարավետ ապրում են մեծ թվով ազգային փոքրամասնություններ, և արդարացնում է Հայաստանի տարածքային պահանջները։

Մենք կոչ ենք անում Ֆրանսիային՝ դադարեցնել իր տարածքում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության քաղաքականությունը, անհապաղ միանալ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիային, կատարել իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, աջակցել Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս