Իլհամ Ալիև. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խորապես ցնցել է ադրբեջանական ժողովրդին
  Իլհամ Ալիև.  Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խորապես ցնցել է ադրբեջանական ժողովրդին
09:15     16 03 2023    
Մարտի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում հանդիպել է՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Անկարայի նախագահական պալատում մեր պետության ղեկավարի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թային Էրդողանը դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ռեջեփ Թայիփբ Էրդողանը ևս մեկ անգամ երախտագիտությամբ է հիշել՝ Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից անմիջապես հետո մեր երկրին ցուցաբերած եղբայրական աջակցությունը և համերաշխությունը։ Թուրքիայի նախագահը նշել է՝ երկրաշարժի գոտում ադրբեջանցի փրկարարների և բժիշկների ջանքերը, ինչպես նաև մեր երկրի կողմից տարերային աղետի հետևանքների վերացման համար ցուցաբերված մարդասիրական օգնությունը։

Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով երկրաշարժի կապակցությամբ ասել է, որ տարերային աղետը խորապես ցնցել է ադրբեջանական ժողովրդին։

Հանդիպմանն ընդգծվել է, որ մեր երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, քննարկվել են՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, պաշտպանական, պաշտպանական արդյունաբերության բնագավառներում համագործակցության հետագա ընդլայնումը և տարածաշրջանային հարցեր։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ։


Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև