Ադրբեջանի նախագահ. Լաչինի ճանապարհի «շրջափակման» մասին Հայաստանի պնդումները լիովին անհիմն են
  Ադրբեջանի նախագահ.  Լաչինի ճանապարհի «շրջափակման» մասին Հայաստանի պնդումները լիովին անհիմն են
09:59     15 03 2023    
Մարտի 14-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ընդլայնված կազմով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Գերմանիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բանակցություններ են անցկացվել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությանը և Բրյուսելի խաղաղության օրակարգին։ Իլհամ Ալիևը նշել է, որ նման հանդիպումներն ու հայտարարությունները որոշում են խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հարթակը։

Անդրադառնալով Լաչինի ճանապարհի խնդրին, պետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի կողմից «շրջափակման» մասին պնդումները լիովին անհիմն են, ասել է, որ ճանապարհը բաց է երթևեկության համար: Դեկտեմբերի 12-ից ի վեր ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 4000-ից ավելի մեքենա է անցել, տեղափոխվել է ավելի քան 150 բժշկական օգնության կարիք ունեցող մարդ։

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, և Լաչինի ճանապարհի ռազմական նպատակներով օգտագործումը, անհանգստացնում է ադրբեջանական կողմին։

Իլհամ Ալիևը հայտնել է՝ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին, տեղեկացրել է Ադրբեջանի առաջարկի մասին՝ սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի վերջնակետում՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս