Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
11:45     13 03 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Համայնքից։

Հաղորդագրությունում նշվում է, որ համայնքը մշակել է անվտանգ վերադարձի հայեցակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա. «Համայնքը վճռական է խաղաղ ճանապարհով հասնելու վերադարձի գործընթացին և ընտրել է երկխոսության ուղին այն իրականացնելու համար։ Այդ կապակցությամբ համայնքը քաղաքական և դիվանագիտական ուղիներով բացատրում է իր դիրքորոշումը՝ միջազգային կազմակերպություններին և համապատասխան պետություններին։

Անկասկած, վերադարձի գործընթացի կարևոր մասը, որը պետք է իրականացվի քաղաքական հարթության վրա, պետք է լինի Հայաստանի իշխանության հետ երկխոսությունը։ Մեր պատմական հիշողության մեջ պահելով հայկական կողմից մեզ պատճառված մեծ աղետները՝ մենք միևնույն ժամանակ ընդունում ենք, որ խաղաղության և զարգացման ճանապարհն անցնում է երկխոսության և հաշտեցման միջոցով»։

Նամակում Արևմտյան Ադրբեջանի Համայնքը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝ երկխոսություն սկսել վերադարձի հարցի հետ կապված։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս