«Journal News» պարբերականում հրապարակվել է հոդված՝ նվիրված Ադրբեջանի հաղթանակին
 «Journal News» պարբերականում հրապարակվել է հոդված՝ նվիրված Ադրբեջանի հաղթանակին
18:00     03 12 2020    
Ամերիկյան «Journal News» պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը և ադրբեջանական բանակի տարած հաղթանակին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հոդվածում նշված է, որ երեքշաբթի Ադրբեջանն ավարտեց իր տարածքների վերադարձման գործընթացը, որոնք ավելի քան քառորդ դար գտնվում էին հայկական զորքերի օկուպացման տակ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ տարածքների վրա վերահսկողության վերականգնումն անվանեց «պատմական հաղթանակ» և ադրբեջանական ժողովրդի «անկոտրում ոգու» ցուցադրում: «Մենք հաղթեցինք մարտի դաշտում և քաղաքական ասպարեզում, և այս հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Սա կլինի զարգացման, անվտանգության և առաջընթացի դարաշրջան»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Journal-News  


Լրահոս