Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, հոդվածում նշված է, որ երեքշաբթի Ադրբեջանն ավարտեց իր տարածքների վերադարձման գործընթացը, որոնք ավելի քան քառորդ դար գտնվում էին հայկական զորքերի օկուպացման տակ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ տարածքների վրա վերահսկողության վերականգնումն անվանեց «պատմական հաղթանակ» և ադրբեջանական ժողովրդի «անկոտրում ոգու» ցուցադրում: «Մենք հաղթեցինք մարտի դաշտում և քաղաքական ասպարեզում, և այս հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Սա կլինի զարգացման, անվտանգության և առաջընթացի դարաշրջան»: