Նիզամի Գյանջևիի իմաստությունն ու տաղանդը խորհրդանշում են ադրբեջանական ժողովրդի իմաստությունն ու տաղանդը. Իլհամ Ալիև
 Նիզամի Գյանջևիի իմաստությունն ու տաղանդը խորհրդանշում են ադրբեջանական ժողովրդի իմաստությունն ու տաղանդը.  Իլհամ Ալիև
14:41     09 03 2023    
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնին՝ ադրբեջանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի հիշատակի և ժառանգության նկատմամբ մեծ հարգանքի համար, ում անունը կրում է կենտրոնը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով Բաքվի 10-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ:

«Նիզամի Գյանջևին ծնվել, ապրել, մահացել և հուղարկավորվել է իր հայրենի Գյանջա քաղաքում՝ Ադրբեջանի հնագույն քաղաքներից մեկում։ Իսկ նրա իմաստությունն ու տաղանդը խորհրդանշում են ադրբեջանական ժողովրդի իմաստությունն ու տաղանդը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս