Իլհամ Ալիև. Մենք ջանացել ենք Հայաստանի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
  Իլհամ Ալիև.  Մենք ջանացել ենք Հայաստանի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
12:01     09 03 2023    
Մենք շատ ենք ջանացել Հայաստանի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Այս մասին մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով Բաքվի 10-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն։

«Հակամարտությունները կարելի է լուծվել երկու ճանապարհով՝ խաղաղ և ոչ խաղաղ։ Մենք շատ ենք ջանացել Հայաստանի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, չնայած այն հանգամանքին՝ որ հայկական օկուպացիայի արդյունքում Ադրբեջանում հումանիտար ճգնաժամ առաջացավ, ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ մնացին անօթևան, դարձան փախստականներ և հարկադիր վերաբնակներ»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս