Հաղթանակի օրվա ամսաթիվը փոխվեց՝ նոյեմբերի 8-ի
 Հաղթանակի օրվա ամսաթիվը փոխվեց՝ նոյեմբերի 8-ի
17:53     03 12 2020    
Ադրբեջանում փոխվել է Հաղթանակի օրվա ամսաթիվը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նշվում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Նախագահի «Ադրբեջանի Հանրապետությունում Հաղթանակի օրվա հաստատման մասին» 2020 թ. դեկտեմբերի 2-ի հրամանագրի, որոշվել էր ամեն տարի Ադրբեջանում նշել նոյեմբերի 10-ը որպես Հաղթանակի օր:

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 10-ը Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օրն է, մեծ գործիչ, որի անունը ոսկե տառերով կերտված է թյուրքական աշխարհի պատմության մեջ:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը մեծ հարգանքով է հիշվում նաև մեր երկրում: Հաշվի առնելով, որ նոյեմբերի 10-ը Թուրքիայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օր է, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել փոխել Հաղթանակի օրվա ամսաթիվը:

Յուրաքանչյուր ադրբեջանցու համար հարազատ Ղարաբաղի մարգարիտ Շուշայի ազատագրումը նոյեմբերի 8-ին որոշիչ դեր խաղաց պատերազմի ճակատագրում ՝ բերելով հակառակորդի քաղաքական և ռազմական ղեկավարության պարտությանը և ռազմական գործողությունների դադարեցմանը:

Հաշվի առնելով Շուշա քաղաքի պատմական նշանակությունը և դրա գրավումից ազատագրումը ՝ Հաղթանակի օրը նշվելու է ամեն տարի նոյեմբերի 8-ին», - ասված է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս