Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, համապատասխան կարգադրություն է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի Հանրապետության շքանշանների և մեդալների սահմանման մասին» օրենքի համաձայն՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ սահմանվել են «Հաղթանակ» և «Ղարաբաղ» շքանշանները: Բացի այդ, սահմանվել են «Հայրենական պատերազմի հերոս», «Խիզախ զինվոր», «Մարտերում աչքի ընկնելու համար», «Սուգովուշանի ազատագրման համար», «Ջաբրայիլի ազատագրման համար», «Խոջավենդի ազատագրման համար», «Ֆիզուլիի ազատագրման համար», «Զանգիլանի ազատագրման համար», «Գուբադլիի ազատագրման համար», «Շուշայի ազատագրման համար», «Քելբաջարի ազատագրման համար», «Աղդամի ազատագրման համար», «Լաչինի ազատագրման համար», «Հայրենական պատերազմի մասնակից» և «Թիկունքում ունեցած վաստակի համար» մեդալներ: