Իլհամ Ալիև. Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար
  Իլհամ Ալիև.  Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար
18:20     02 03 2023    
Մարտի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանում գործում է Մեծամորի ատոմակայանը, որը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Նա նշել է, որ կայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ և ընդգծել, որ մտահոգիչ է Մեծամորի ատոմակայանի միջոցով ձեռք բերված որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտուրը։

Հանդիպմանը ընդգծվել է բոլոր պետությունների կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի պահպանման կարևորությունը, մտահոգություն է հայտնվել միջուկային զենք ստեղծելու փորձերի առնչությամբ, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս