Խոջալիում ադրբեջանցիների և հայերի հանդիպման մանրամասները
  Խոջալիում ադրբեջանցիների և հայերի հանդիպման մանրամասները
15:30     01 03 2023    
Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիլ Մամեդովը ճանաչվել է որպես Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի մարզում բնակվող հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ նպատակով Ռամիլ Մամեդովը 2023 թվականի մարտի 1-ին Խոջալու քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի մարզում բնակվող հայ բնակիչներ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել է բնական պաշարների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ընդգրկված են Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի փորձագետները:

Հանդիպման ընթացքում նախնական քննարկումներ են ծավալվել Ղարաբաղի մարզի հայ բնակիչների՝ Ադրբեջանի Հանրապետությանը վերաինտեգրման վերաբերյալ՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները կշարունակվեն։

Հանրությանը հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցիներ   Հայեր  


Լրահոս