Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը, ինչպես միշտ, զբաղվում է մանիպուլյացիայով՝ խեղաթյուրելով խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները: Իր հայտարարությամբ հայկական կողմը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ:
Որպես ուժի կիրառում գնահատելով Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու մասին ադրբեջանական կողմի առաջարկը` որը նպատակ է հետապնդում կանխել Լաչինի միջանցքի չարաշահումը, Ադրբեջանի բնական ռեսուրսների կողոպուտը, Հայաստանի զինված ուժերի անօրինական ռոտացիան, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների անօրինական մուտքը Ադրբեջանի տարածք, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ Լաչինի ճանապարհին թափանցիկության ապահովմամբ։
Հայկական կողմի մերժումը՝ ստեղծել սահմանային անցակետ, որը վերջ կդնի բացառապես հումանիտար նպատակների համար նախատեսված Լաչինի ճանապարհի չարաշահումներին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական կողմի իրական մտադրությունն է՝ կրկնելով պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն պնդումը, թե Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծվել է «բարդ հումանիտար իրավիճակ», չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն օգտագործում է այդ պնդումը բացառապես քաղաքական նպատակներով», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: