Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Haber Global-ին, այցի ընթացքում պատվիրակությունը այցելել է Խոջալուի ցեղասպանության հուշահամալիր, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ Ավելի ուշ Մուստաֆա Դեսթիջին և պատվիրակության մասնակիցները մեկնել են Շուշա, որտեղ այցելել են Առաջին Ղարաբաղյան պատերազմի նահատակների գերեզմաններ և հանդիպել տեղի բնակիչների ու զոհերի ընտանիքների հետ։ Թուրքիայից հյուրերը նաև շրջել են Խոջալիում ողբերգության տեղի ունեցած վայրերում։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է՝ Ղարաբաղի համալսարանի ռեկտոր Շահին Բայրամովի հետ։ Հնադիպմանը քննարկել են համալսարանի գիտական գործունեությունը և համագործակցությունը թուրքական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
Այցի ավարտին՝ Մուստաֆա Դեսթիջին, հիշելով Ղարաբաղյան հաղթանակի մոտեցող տարեդարձը, հայտարարել է. «Անմեղ ժողովուր՝ կանայք, երեխաներ, տարեցներ, ենթարկվել են ցեղասպանության և սպանվել պարզապես այն պատճառով, որ թուրքեր և մուսուլմաններ էին։ Այսօր նրանք հանգչում են հավերժական խաղաղության մեջ՝ որպես հերոսներ՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում սրբազան է։ Կեցցե՛ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը։ Ղարաբաղը Ադրբեջան է»։