ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի քաղաքացիների՝ ԱՄԷ մուտքի արգելքի մասին տեղեկությունը
 ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի քաղաքացիների՝ ԱՄԷ մուտքի արգելքի մասին տեղեկությունը
09:24     18 02 2023    
ԱՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հարցում է ուղարկել՝ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Ադրբեջանի Հանրապետության դեսպանությանը, Դուբայում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև ԱՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը՝ պարզաբանելու ԱՄԷ Ադրբեջանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին տեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն նշել է, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄԷ-ն զանգվածաբար դժվարություններ է ստեղծում Ադրբեջանի քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու հարցում, և որ մեր քաղաքացիների համար մուտքի արգելքներ են սահմանվել,չի համապատասխանում իրականությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս