Իլհամ Ալիև. Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում
17:20     17 02 2023    
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել կլոր սեղան «Խողովակաշարային երազանքներ. ապագայի էներգետիկ անվտանգությունը» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Խոսելով Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության մեջ վերականգնվող էներգիայի հատուկ դերի մասին՝ Իլհամ Ալիևը պատմել է այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած կարևոր քայլերի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում արդեն մի շարք նախագծեր են իրականացվում, ստորագրվել են տարբեր փաստաթղթեր՝ կապված մինչև 25 գիգավատ էներգիայի արտադրության հետ։

Սա ներքին պահանջարկը բավարարելու հետ մեկտեղ թույլ կտա Ադրբեջանից կանաչ էներգիա արտահանել Եվրոպա, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս