Իլհամ Ալիև. Ադրբեջանում լավ պայմաններ են ստեղծվել գերմանական ընկերությունների գործունեության համար
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանում լավ պայմաններ են ստեղծվել գերմանական ընկերությունների գործունեության համար
17:00     17 02 2023    
Ադրբեջանում լավ պայմաններ են ստեղծվել գերմանական ընկերությունների գործունեության համար, որոնց հետ արդեն աշխատանքի հաջող փորձ կա, երկու երկրների միջև համագործակցություն է հաստատվել արդյունաբերական և առևտրային ոլորտներում, տնտեսության տարբեր բնագավառներում։

Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Մյունխեն կատարած այցի շրջանակներում Արևելյան Գերմանիայի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Բարձր գնահատելով 2022 թվականին Ադրբեջանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության ընդլայնումը՝ երկրի ղեկավարը դրական գործոն է անվանել փոխադարձ արտահանման աճը։

Նախագահ Իլհամ Ալիևը Մայքլ Հարմսի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է, որի հետ պաշտոնական Բաքուն սերտ հարաբերություններ ունի։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս