Ադրբեջանցի կամավորները շարունակում են իրենց մարդասիրական առաքելությունը Թուրքիայում
Ադրբեջանցի կամավորները շարունակում են իրենց մարդասիրական առաքելությունը Թուրքիայում
12:51     17 02 2023    
Թուրքիայում տեղի ունեցած և բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի առաջին իսկ ժամերից՝ Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը, գտնվելով եղբայրական Թուրքիային կողքին, համակողմանի աջակցություն են ցուցաբերում տարերային աղետի հետևանքների վերացման գործում։ Անցած շաբաթվանից ադրբեջանցի երիտասարդները կամավոր կատարում են իրենց եղբայրական պարտքը՝ մեկնելով երկրաշարժի շրջան՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Երիտասարդական հիմնադրամում, երեկ մեր կամավորները բաշխման կետերում բեռնաթափել և տեսակավորել են սնունդ, հագուստ, դեղամիջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ, տաք ըմպելիքներ են տրամադրել տուժածներին, ակտիվորեն մասնակցել են շարժական օգնության բաշխմանը, ինչպես նաև դրանց տեղափոխմանը երկու բնակավայրեր:

Բացի այդ, երկրաշարժից տուժած երեխաների ազատ ժամանակը արդյունավետ կազմակերպելու համար, մեր կամավորները երկու վրաններում կազմակերպել են՝ խաղերի և ժամանցի կետ: Բացի այդ, Քահրամանմարաշի Սյութչու Իմամ համալսարանի բակում ստեղծված վրանային ճամբարում թեյ են բաժանել տեղի բնակիչներին, կառուցվել և շահագործման է հանձնվել երկու վրանից բաղկացած մանկապարտեզ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս