Սերգեյ Մարկով. Վարդանյանը գիշատիչ թալան է իրականացնում Ղարաբաղի հանքավայրերում
  Սերգեյ Մարկով.  Վարդանյանը գիշատիչ թալան է իրականացնում Ղարաբաղի հանքավայրերում
09:17     16 02 2023    
Վստահ եմ, որ Վարդանյանն իր ֆրանսիական ընկերությունների միջոցով, օգտագործելով իր, վստահաբար, ֆրանսիական անձնագիրը, գիշատիչ թալան է իրականացնում Ղարաբաղի հանքավայրերում

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը՝ «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պայքարը Հարավային Կովկասում և Աֆրիկայում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուելը, կորցնելով իր դիրքերը Աֆրիկայում, որոշել է ամրապնդվել Կովկասում. «Մակրոնը բեկում մտցրեց Հայաստանում։ Այժմ Ֆրանսիայի խորհրդարանում հակաադրբեջանական ու հակառուսական մի շարք բանաձևեր են ընդունվում։ Ֆրանսիան փորձում է այնպես անել, որ Հայաստանը դադարի լինել Ռուսաստանի դաշնակիցը և դառնա Ֆրանսիայի դաշնակիցը»,- ասել է փորձագետը։

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա. «Իսկ մնալով այս կազմակերպությունում, կպայթեցնի ու կաթվածահար կանի ՀԱՊԿ-ի գործողությունները։ Հայաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ներսից խաթարի ՀԱՊԿ-ի գործունեությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Մարկով   Ադրբեջան  


Լրահոս