Ալիևն ու Փաշինյանը կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին
 Ալիևն ու Փաշինյանը կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին
17:45     15 02 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կանցկացվի փետրվարի 17-19-ը։

Այս մասին տեղեկություն են տարածել անվտանգության ոլորտում արևմտյան առաջատար ֆորումի կազմակերպիչները։

Հրավիրվածների թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովն անցկացվում է 1962 թվականից։ Դրան մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Համաժողովին հրավիրված մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Փաշինյան  


Լրահոս