Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ասուլիսը հեռարձակվել է թուրք նախարարի թվիթերյան էջում։
«Երկու կողմերն էլ ունեն սահմանային անցակետերի մոտ գտնվող ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգումների արդյունքները։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, կան քայլեր, որոնք ձեռնարկելու ենք սահմանային անցակետեր տանող ճանապարհների հետ կապված։ Այսօր մենք պայմանավորվեցինք արագացնել այդ միջոցների ձեռնարկումը»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ այս երթուղին պատմական «մետաքսի ճանապարհ» է, և դրա վերականգնումը մեծ նշանակություն կունենա։
Ընդ որում՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և երկրների միջև խաղաղության վերականգնմանը։