Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից փրկել են 53 մարդու
  Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից փրկել են 53 մարդու
13:01     15 02 2023    
Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները՝ եղբայրական երկրում ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ երկրաշարժից լուրջ տուժած Քահրամանմարաշի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները փլատակների տակից ողջ-ողջ դուրս են բերել 53 մարդու և 691 զոհվածների դիերը հանձնել են համապատասխան մարմիններին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են հատուկ տեխնիկական միջոցների, ինչպես նաև փրկարար շների կիրառմամբ։

Գործողությունների ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   ԱԻՆ  


Լրահոս