Ադրբեջանի վախից վարձկանները չեն կարողանում լքել Հայաստանը
 Ադրբեջանի վախից վարձկանները չեն կարողանում լքել Հայաստանը
17:40     14 02 2023    
«Խաչակիրներ» ջոկատի կամավորները ՀՀ կառավարության առջև բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք հայտնել են, որ աշխատավարձերն իջեցրել են, եղածն էլ չեն վճարում։ Նշում են, որ մասնակցել են 44-օրյա պատերազմին, սակայն փաստաթուղթ չեն տալիս այդ մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

«Կամավորների գրեթե 80 տոկոսը տուն չունեն, և հիմա էլ աշխատավարձ չեն ստանում, որ վարձը տան։ Այսինքն` մարդը դիրքերում կանգնած է լինում և լսում, որ երեխեքին տնից հանել են»,–նշել է ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Նա հայտնել է, որ դեռ նախորդ տարի են աշխատավարձերը կրճատել, սակայն խոստացել էին, որ պետք է բարձրանային։

Անդրադառնալով ՊՆ–ի բարեփոխումներին, թե ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձերը բարձրացվել` Պողոսյանը նշել է, որ կամավորների մեջ տարիքով մարդիկ շատ կան, ունեն նաև առողջական խնդիրներ և նրանք չեն կարող, օրինակ, 100 հատ «ժիմ անել»։ Նրանք, սակայն, պատրաստ են շարունակել ծառայել հայրենիքին։

Ջոկատի անդամներից մեկն էլ ասել է, որ բանակը կազմաքանդելու են ատեստավորման միջոցով.

«Կամավորականը ստանում է օրական 8500 դրամ, իսկ ես ունեմ ցուցակներ, որ դիրքապահները չեն ստացել իրենց գումարները։ Ո՞վ է լուծելու կամավորների սոցիալական խնդիրները, ապահովելու բուժման հարցերը` պետականորեն վերաբերմունք չկա կամավորականի նկատմամբ։ Պրոֆեսիոնալ կերպով բանակը քանդելու պրոցես է գնում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս