Երևանն աշխատում է խաղաղության պայմանագրի տեքստի վրա և մոտ ապագայում այն կհանձնի Բաքվին
 Երևանն աշխատում է խաղաղության պայմանագրի տեքստի վրա և մոտ ապագայում այն կհանձնի Բաքվին
16:20     14 02 2023    
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա և մոտ ապագայում կհանձնի այն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ինձ թվում է, որ տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։ Դեռ չգիտեմ, թե տեքստի փոխանցումը ինչպես է տեղի ունենալու»,- ասել է Գրիգորյանը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս