Իլհամ Ալիև. Ազատագրված հողերում ամենից շատ աշխատանք են անցկացնում թուրքական և իտալական ընկերությունները
  Իլհամ Ալիև.  Ազատագրված հողերում ամենից շատ աշխատանք են անցկացնում թուրքական և իտալական ընկերությունները
09:21     14 02 2023    
Մեր սերտ քաղաքական կապերը շատ լավ հիմք են հանդիսանում: Նավթագազային, այժմ էլ էլեկտրաէներգիայի նախագծերը զգալիորեն ամրապնդել են այս հիմքը։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Իտալիայի Հանրապետության ձեռնարկությունների և Made in Italy արտադրության հարցերով նախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որը մասնակցել է ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը։

«Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք, որ մեր առևտրային կապերը էլ ավելի բազմակողմանի լինեն։ Ինչպես գիտեք, իտալա-ադրբեջանական համալսարանի շինարարությունն ընթանում է արագ տեմպերով, 5 իտալական համալսարաներն արդեն հանդիսանում են մեր գործընկերները։ Միաժամանակ, ազատագրված հողերում ամենից շատ աշխատանքն են անցկացնում թուրքական և իտալական ընկերությունները»,- նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս