Զաքիր Հասանով. Ադրբեջանի բանակը միշտ կլինի եղբայրական Թուրքիայի հետ
  Զաքիր Հասանով.  Ադրբեջանի բանակը միշտ կլինի եղբայրական Թուրքիայի հետ
15:02     11 02 2023    
Փետրվարի 11-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը Զաքիր Հասանովը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ երկրաշարժից տուժած Թուրքիային համակողմանի օգնություն ցուցաբերելու հանձնարարականը: Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ՊՆ զորամասերում օգնության հավաքագրմանը։

Բարձր գնահատելով Քահրամանմարաշ գործուղված ադրբեջանական ռազմաբժշկական անձնակազմի աշխատանքը՝ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին։

Վերջում նախարարը լսել է ստորաբաժանումների մարտունակության ստուգման արդյունքների մասին զեկույցները։ Նախարարը, բարձր գնահատելով ստուգումների արդյունքները, հանձնարարականներ է տվել մարտական պատրաստության աշխատանքները մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված կազմակերպելու վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ