Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանել են 37 մարդու
Ադրբեջանցի փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանել են 37 մարդու
11:45     09 02 2023    
Քահրամանմարաշում որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները փլատակների տակից դուրս են բերել 37 մարդու և 145 զոհվածի դիակներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ԱԻՆ արագ արձագանքման փրկարարական ուժերը անդադար շարունակում են որոնողափրկարարական գործողությունները և եղբայրական երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները։

Երկրաշարժից լրջորեն տուժած Քահրամանմարաշ նահանգի տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ԱԻՆ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 37 մարդու, այդ թվում՝ 8 երեխայի, ինչպես նաև 145 զոհվածի մարմին:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա