Իլհամ Ալիևը ֆինանսական օգնություն է հատկացրել կրոնական կազմակերպություններին
Իլհամ Ալիևը ֆինանսական օգնություն է հատկացրել կրոնական կազմակերպություններին
15:37     08 02 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Կրոնական կազմակերպություններին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից՝ Կովկասի մահմեդականների գրասենյակին կհատկացվի 1 մլն մանաթ, 350 հազար մանաթ կհատկացվի Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմին, Բաքվի լեռնային հրեաների կրոնական համայնքին՝ 350,000 մանաթ, Եվրոպայի հրեաների Բաքվի կրոնական համայնքին՝ 350 հազար մանաթ, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտուրային՝ 350 հազար մանաթ, ալբանա-ուդի քրիստոնեական կրոնական համայնքին՝ 350 հազար մանաթ։

Բացի այդ, այլ ոչ իսլամական կրոնական համայնքներին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ նախագահը կարգադրել է 350 հազար մանաթ հատկացնել ԱՀ կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեին կից՝ Հոգևոր արժեքների քարոզչության հիմնադրամին:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս