Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից դուրս են բերել 16 մարդու
  Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից դուրս են բերել 16 մարդու
11:05     08 02 2023    
Ադրբեջանի ԱԻՆ արագ արձագանքման ուժերը, որոնք նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ուղարկվել են Թուրքիա՝ եղբայրական երկրում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով, շարունակում են անխափան գործունեությունը աղետի գոտում:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ԱԻՆ փրկարարները տարերային աղետից զգալիորեն տուժած Քահրամանմարաշի շրջանում որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում փլատակների տակից փրկել են 16 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների: Փլատակների տակից հանել են նաև 29 մարդու դիակներ:

Գործողությունների ընթացքի մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԻՆ  


Լրահոս