Իլհամ Ալիև. Ադրբեջանը մարտին կհյուրընկալի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովը
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը մարտին կհյուրընկալի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովը
15:14     07 02 2023    
Փետրվարի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է` մեր երկրում Նամիբիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլեմենս Հանդուկեմեի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը պետության ղեկավարը նշել է Նամիբիայի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում կապերի ակտիվացման հնարավորությունները։ Նախագահն ասել է, որ երկկողմ քաղաքական հարաբերություններին համահունչ անհրաժեշտ է դիտարկել տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Իլհամ Ալիևը բավարարությամբ է հիշել Նամիբիայի ղեկավարի մասնակցությունը 2019 թվականին Ադրբեջանում Չմիավորման շարժման գագաթնաժողովին։ Նա նաև բարձր է գնահատել՝ Նամիբիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը՝ որպես Չմիավորման շարժման նախագահ։

Պետության ղեկավարն անդրադարձել է ՉԺ-ի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների հարցի քննարկման կարևորությանը և նշել, որ Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ՉԺ նախագահող երկիրը դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ ռոտացիայի կարգով: Իլհամ Ալիևը կարևորել է այս հարցի շուրջ ՉՄ անդամ երկրների միջև խորհրդակցությունները և հայտարարել, որ նման մոտեցումն ավելի արդարացի կլինի։ Իլհամ Ալիևը հայտնել է, որ հաջորդ ամիս Ադրբեջանում տեղի կունենա հերթական գագաթնաժողովը՝ ՉՄ կոնտակտային խմբի շրջանակներում։

Դեսպանը պետության ղեկավարին է փոխանցել Նամիբիայի նախագահ Հեյգ Գոթֆրիդ Գեյնգոբի ողջույնները։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Նամիբիայի նախագահին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս