Ադրբեջանական բանակում հակատանկային համակարգերի հաշվարկների հրամանատարների հավաք-պարապմունքներ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում հակատանկային համակարգերի հաշվարկների հրամանատարների հավաք-պարապմունքներ են անցկացվել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:26     07 02 2023    
2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում հավաքներ են անցկացվել հակատանկային հրթիռային համակարգերի հաշվարկների հրամանատարների և օպերատորների համար։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը։

Անձնակազմերը կատարել են համալիրը մարտի և արշավի, նպատականշման, նշանառության տակ վերցնելու և կրակ վարելու նախապատրաստման գործողություններ։

Անձնակազմի գիտելիքները, ունակությունները գնահատելու և հմտությունները կատարելագործելու նպատակով հաջողությամբ կատարվել են կրակային պատրաստության գործնական առաջադրանքներ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս