Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Մևլութ Չավուշօղլուին
 Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Մևլութ Չավուշօղլուին
14:25     06 02 2023    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ցավակցություն հայտնել Քահրամանմարաշում, Գազիանթեփում և Թուրքիայի հարավային այլ շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանն ու թուրք ժողովրդին:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին և պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով, սկսվել են ԱԻՆ արագ արձագանքման 370 հոգանոց անձնակազմի Թուրքիա ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։

Մևլութ Չավուշօղլուն իր երախտագիտությունն է հայտնել համերաշխության և աջակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Մևլութ-Չավուշօղլու  


Լրահոս