Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս կարծիքը Քերոբյանը հայտնել է հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանից ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի վերջին որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության խնդրին։
«Մեր տեղեկություններով՝ կանոնավոր չվերթներ դեռ չկան։ Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների միջև եղած մոտ հեռավորությունը, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ ցամաքային տրանսպորտային կապերը Վրաստանի տարածքով բավականին մատչելի են։ Իսկ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ»,- նշել է Քերոբյանը։
Նախարարը, սակայն, չբացառեց որոշ ապրանքատեսակների համար կանոնավոր փոխադրումները։
«Ամեն դեպքում, ուղևորափոխադրումների ժամանակ իրականացվում է նաև բեռնափոխադրում, որը, ըստ էության, օդային բեռնափոխադրումների տեսակ է։ Պարզապես բեռնատար ինքնաթիռներ դեռ չկան, գուցե և չլինեն։ Սա մեզ առանձնապես չի մտահոգում»,- ասել է նախարարը: