Հայաստանում պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն
 Հայաստանում պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն
14:21     02 02 2023    
Պահեստազորայինների հերթական հավաքը Հայաստանում կանցկացվի մարտի 1-ից մայիսի 12-ը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։

Նախատեսվում է հավաքներին ներգրավել 3281 պահեստազորայինների՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով (որից 232-ը՝ սպա)։ Պահեստազորի զինծառայողները ներգրավվելու են 25 օրը չգերազանցող ժամկետով։

Որոշակի քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներգրավվելու են ռազմատրանսպորտային պարտավորություններ ունեցող կազմակերպություններից։

Վեջին անգամ ուսումնամարզական հավաքն անցկացվել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 22-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս