Կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
 Կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
10:01     02 02 2023    
Թուրքիայի Սարըգամըշ քաղաքում կայացել է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի, Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշենք, որ փետրվարի 1-ին այս երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով՝ այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Այցի ընթացքում նախատեսվում է Զ.Հասանովի մասնակցությունը՝ եղբայրական երկրում անցկացվող «Ձմեռ-2023» միջազգային զորավարժությունների Բարձրաստիճան դիտորդի օրվան:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս