Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի «Արտահանման տեսության»- փետրվարյան համարում։
«Azercosmos»-ի ծառայությունների արտահանումից ստացված եկամուտը կազմել է նրա ընդհանուր եկամտի 82 տոկոսը։ Իսկ 2022 թվականի դեկտեմբերին «Azercosmos»-ը 2,3 մլն դոլարի ծառայություններ է արտահանել 36 երկիր։
2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում արբանյակային հեռահաղորդակցության և օպտիկական արբանյակային ծառայությունների արտահանման առաջատար հնգյակում ներառվել են Մեծ Բրիտանիան՝ 6,5 մլն դոլար, Ֆրանսիան՝ 6 մլն, Լյուքսեմբուրգը՝ 4,3 մլն, ԱՄԷ՝ 2,2 մլն և Պակիստանը՝ 1,5 մլն դոլար։