Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, սա ադրբեջանական կողմի ներկայացրած երկրորդ հայցն է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման գործով:
Լսումները անցկացվում են Հաագայի Խաղաղության պալատում և նախագահում է դատավոր Ջոան Դոնոգյուն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանում երկօրյա լսումներ էին անցկացվել ընդդեմ Հայաստանի՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հետ: Եվ նույն թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի միջնորդությունը՝ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու՝ արգելելու Հայաստանի և նրա տարածքում գործող անձանց ու կազմակերպությունների կողմից ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության քարոզչությունը։ Դատարանը հայկական կողմին հանձնարարեց շտապ միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների իրավունքների խախտումը կանխելու համար։