Պետական ​​գործակալությունը՝ Աղդամ-Խանքենդի ավտոճանապարհի վերակառուցման առաջընթացի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Պետական ​​գործակալությունը՝ Աղդամ-Խանքենդի ավտոճանապարհի վերակառուցման առաջընթացի մասին  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:00     03 12 2024    
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը շարունակում է՝ Աղդամ-Ասկերան-Խոջալու-Խանքենդի ավտոճանապարհի վերակառուցումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ գործակալությանը հղումով, 33,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Աղդամ ավտոմոբիլային ճանապարհից։

Ներկա պահին նախագծի համաձայն հողային աշխատանքներ են կատարվում, զուգահեռաբար շարունակվում է 5 կամուրջների կառուցումը։ Նախագծային աշխատանքների կատարումը կազմում է 55%:

Աղդամ-Ասկերան-Խոջալու-Խանքենդի ավտոճանապարհը կհեշտացնի տեղաշարժը ողջ տարածաշրջանում և էական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս