Ադրբեջանական բանակում բարձրացվում է զորքերի կառավարման օպերատիվությունը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում բարձրացվում է զորքերի կառավարման օպերատիվությունը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:00     31 01 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոր ուսումնական շրջանի մեկնարկի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել՝ ադրբեջանական բանակի զորատեսակներում, միավորումներում, կազմավորումներում և զորամասերում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Միջոցառումների ժամանակ մարտական դրոշը բերվել է շքերթի հրապարակ, ռազմական նվագախմբի կատարմամբ հնչել է ԱՀ պետական օրհներգը։

Ելույթ ունեցողները անձնակազմի ուշադրությանն են ներկայացրել՝ պաշտպանության նախարարի հրամաններն ու պահանջները՝ նոր ուսումնական շրջանի մեկնարկի, ադրբեջանական բանակի առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի հետ կապված։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս