Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Կովկասի Մահմեդականների Վարչության լիազոր ներկայացուցիչ, աստվածաբան Հաջի Շահին Հասանլին՝ մեկնաբանելով Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։
Նա հիշեցրել է, որ օտար երկրներում մեր դեսպանատների տարածքները համարվում են Ադրբեջանի տարածք. «Մեր հերոսը նահատակվեց՝ պաշտպանելով իր տարածքը։ Աղոթում ենք նրա հոգու հանգստության համար։ Ահաբեկչական այս գործողությունը վրդովեցրեց ադրբեջանական ժողովրդին։ Նման բան տեղի է ունենում շատ հազվադեպ: Այս նենգ հարձակման ողջ պատասխանատվությունն ընկնում է իրանական կողմի վրա։ Ադրբեջանական ժողովուրդը պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել կատարվածը և պատժել հանցագործին»։