Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության խնդիրները խոր արմատներ ունեն, որոնք կապված են նաև Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունների հետ։ Ռուսաստանը չի ընդունում Փաշինյանին և չի վստահում նրան, ինչն ազդում է ընդհանուր իրավիճակի վրա։ «Հիմա և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ ԱՄՆ-ը Փաշինյանին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կա՛մ Մոսկվան, կա՛մ Վաշինգտոնը, և վարչապետն ընտրություն է կատարել հօգուտ Վաշինգտոնի, ինչը նշանակում է, որ զգալի ջանքեր են գործադրվելու Ռուսաստանի ազդեցությունն ամբողջությամբ վերացնելու համար, ինչպես դա արվեց Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի օրոք»,- ասել է Բոզոյանը Conceptual Platform-ում։
Նա վստահ է, որ Փաշինյանը վերածվում է «հայ Սահակաշվիլիի»: