Մարտական պատրաստության պարապմունքներ՝ ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Մարտական պատրաստության պարապմունքներ՝ ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումներում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:41     28 01 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ինժեներական ստորաբաժանումներում անցկացվում են մարտական պատրաստության պարապմունքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից՝ պլանի համաձայն՝ ինժեներական ստորաբաժանումները ծանր օպերատիվ պայմաններում կատարում են մարտական գործողություններին ինժեներական աջակցության առաջադրանքներ։

Պետական այլ գերատեսչությունների մասնագետների մասնակցությամբ անցկացվող պարապմունքներին հատուկ ուշադրություն է դարձվում ինժեներական աջակցության համար պատասխանատու զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի և մարտական ունակությունների, ինչպես նաև ժամանակակից ինժեներական տեխնիկայի և սարքավորումների արդյունավետ օգտագործման հմտությունների հետագա կատարելագործմանը:

Անձնակազմը կատարում է ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման, ջրային արգելքների հաղթահարման գործնական առաջադրանքներ։

Ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության բարձրացման նպատակով անցկացվող պարապմունքները շարունակվում են։



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս