ԱԳՆ. «Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են ինքնաձիգից»
  ԱԳՆ.  «Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են ինքնաձիգից»
11:12     27 01 2023    
Հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով մոտ 08:30-ին, զինված հարձակում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Նշվում է, որ հարձակվողը, ճեղքելով անվտանգության կետը՝ «Կալաշնիկով» ինքնաձիգից սպանել է անվտանգության ծառայության պետին։

«Հարձակումը կանխելիս վիրավորվել են նաև դեսպանատան երկու պահակներ։ Նրանց վիճակը բավարար է։

Ներկայումս այս դավաճանական հարձակման կապակցությամբ հետաքննություն է անցկացվում: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն: Թող Ալլահը լուսավորի մեր նահատակի հոգին, - ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս