Իլհամ Ալիև. Լաչին-Խանքենդի ճանապարհի «շրջափակման» մասին պնդումները անհեթեթ են
  Իլհամ Ալիև.  Լաչին-Խանքենդի ճանապարհի «շրջափակման» մասին պնդումները անհեթեթ են
14:38     26 01 2023    
Հունվարի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ մեր երկրում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ անցյալ տարի նշվել է՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պետության ղեկավարն ասել է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հարուստ պատմություն է ձևավորվել։ Նա հույս է հայտնել, որ գալիք ժամանակաշրջանն էլ ավելի բեղմնավոր կլինի երկկողմ կապերի զարգացման և միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների համագործակցության առումով։

Դեսպանը հիշեցրել է 1993 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի այցը Ֆրանսիա և վստահեցրել, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգացնելու համար։

Զրույցի ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Ընդգծելով, որ Հայաստանը վերջին շրջանում անհիմն հայտարարություններ է անում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում և անհեթեթ են։ Նախագահն ասել է, որ այս ճանապարհով պարբերաբար տեղափոխվում են քաղաքացիական նշանակության բեռներ, ապահովված է խաղաղ բնակչության տեղաշարժը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպպորտի երթևեկությունը։ Իլհամ Ալիևը հայտնել է, որ դեկտեմբերի 12-ից՝ երկու ուղղություններով ճանապարհով ապահովվել է մոտ 1000 տրանսպորտային միջոցների անցումը։

Պետության ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործումը դադարեցնելու և այդ հանքավայրերի մեր երկրի մշտական մոնիտորինգի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս