Բրիտանացի մասնագետները դասընթաց են անցկացնում Ադրբեջանի Զինված ուժերի սպաների համար
 Բրիտանացի մասնագետները դասընթաց են անցկացնում Ադրբեջանի Զինված ուժերի սպաների համար
10:01     26 01 2023    
Ականազերծման ոլորտի բրիտանացի փորձագետները երկշաբաթյա դասընթաց են անցկացնում Ադրբեջանի Զինված ուժերի սպաների համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Twitter-ի էջում։

«Ադրբեջանի Զինված ուժերի սպաները երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են սկսում, որն անցկացնում են ականազերծման ոլորտի բրիտանացի փորձագետները։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում սպաները կանցնեն տեսական և գործնական պատրաստություն պայթուցիկ վտանգի հետ կապված բազմաթիվ ոլորտներում», - ասված է գրառման մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրիտանիա  


Լրահոս