Հայկական բանակը ոչ մարտական պայմաններում տասնյակ զինվորներ է կորցրել
  Հայկական բանակը ոչ մարտական պայմաններում տասնյակ զինվորներ է կորցրել
13:15     25 01 2023    
2022 թ. ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում առնվազն 50 զինծառայողի մահվան դեպք:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ՔԱ Վանաձորի գրասենյակը:

Նշվում է, որ մահվան դեպքերի պատճառներն են՝

առողջական խնդիրներ՝ 17 դեպք;

ավտովթար՝ 17 դեպք;

ինքնասպանություն՝ 6 դեպք;

սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք;

դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ);

զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք;

ականի պայթյուն՝ 1 դեպք:

Եվս 14 զինծառայող զոհվել է հրադադարի խախտման հետևանքով (տարբեր միջադեպերի ժամանակ):
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս