Տոյվո Կլաարը հանդիպել է Փաշինյանի հետ
 Տոյվո Կլաարը հանդիպել է Փաշինյանի հետ
09:27     24 01 2023    
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես հաղորդում է «Sputnik Արմենա»-ն, կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը և անվտանգությանը:

Տոյվո Կլաարն ու Նիկոլ Փաշինյանը նաև կարծիքներ են փոխանակել Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   Փաշինյան  


Լրահոս